skip to Main Content

ԻՐԱՎԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ

Կայքէջը (այսուհետ՝ Կայք) խմբագրվում է Սթիվեն Էղիոյի կողմից՝ փաստաբան, ով գրանցված է Ֆրանսիայում՝ Ստրասբուրգի Փաստաբանների Պալատում (գրանցման համար՝ 880 829 858 00039)՝ որպես անհատ ձեռնարկատեր՝ «AIRIAU AVOCAT» նշանով: Սթիվեն Էղիոյի գրասենյակը գտնվում է հետևյալ հասցեում՝ 5, rue de  Sarreguemines, Strasbourg (67000)։ Հեռախոսահամարն է ՝ +33 (0) 3 67 97 86 55, իսկ Էլ. փոստի հասցեն՝ sairiau@airiau-avocat.eu:

Կայքի նյութերի հրատարակման տնօրենը և խմբագիրը փաստաբան Սթիվեն Էղիոն է:

Կայքի սերվերը OVH-ն է՝ պարզեցված բաժնետիրական ընկերություն, որը գրանցված է Ֆրանսիայի Lille քաղաքում՝ 424 761 419 00045 համարի ներքո։ Սույն սերվերի գլխավոր գրասենյակը գտնվում է Ֆրանսիայի Roubaix քաղաքում (59100)՝ 2 rue Kellermann հասցեում։

Կայքը ծրագրավորվել և մշակվել է Platinum Ink Design Company-ի կողմից:

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կայքն ամբողջությամբ՝ ներառյալ բովանդակությունը, տեքստերը, լոգոները, հոդվածները, լրատուները, լուսանկարները և այլն, միասին կամ առանձին կազմում են մտավոր սեփականության մասին օրենքներով պաշտպանված աշխատանք և հանդիսանում են «AIRIAU AVOCAT»-ի բացառիկ սեփականություն, բացառությամբ երրորդ անձանց ապրանքանիշների, որոնք կարող են վկայակոչվել:

Տվյալ դեպքում, օգտագործողը իրավասու չէ կայքը և (կամ) դրա պարունակությունը վերաներկայացնել, ներկայացնել, ձևափոխել և (կամ) հարմարեցնել մասնակիորեն կամ ամբողջությամբ, ցանկացած միջոցներով և ցանկացած ձևով, վճարովի կամ անվճար՝ առանց «AIRIAU AVOCAT»-ի նախնական գրավոր համաձայնության:

Նախորդ կետից շեղվելու դեպքում՝ կայքում հրապարակված ցանկացած փաստաթղթի վերարտադրումը և անձնական պատճենումը թույլատրվում է բացառապես տեղեկատվության նպատակով՝ խիստ անձնական օգտագործման համար, այն պայմանով, որ «AIRIAU AVOCAT»-ը նշված լինի որպես այդ օրինակի սկզբնաղբյուր:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ ԵՎ ՀՈԼՈՎԱԿՆԵՐ

Կայքում ցուցադրվող լուսանկարներն ու հոլովակները ներբեռնվել են shutterstock.com կայքից, որը շարունակում է հանդիսանալ այդ նյութերի սեփականատերը: Դրանք պաշտպանված են ստանդարտ shutterstock.com լիցենզիայի միջոցով, որը թույլ է տալիս իր պայմանագրային գործընկերոջը վերարտադրել իրենց աշխատանքը համապատասխան կայքում:
Shutterstock.com կայքի կողմից ուղղակիորեն չլիազորված անձի կողմից այդ կայքին պատկանող նյութերի ցանկացած օգտագործում նշանակում է վերջինիս մտավոր սեփականության իրավունքի խախտում, և կարող է քրեական հետապնդում հարուցելու հիմք հանդիսանալ։