ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ) միջազգային դատարան է, որը
հիմնադրվել է 1959 թվականին։ ՄԻԵԴ-ը որոշումներ է կայացնում անհատական կամ միջպետական
դիմումների վերաբերյալ, որոնք վերաբերվում են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների
պաշտպանության եվրոպական կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) ամրագրված քաղաքացիական և
քաղաքական իրավունքների խախտումներին:
Դատարանը ապահովում է գրեթե 800 մլն եվրոպացիների մարդու հիմնարար իրավունքների և
ազատությունների պաշտպանության իրականացումը՝ Կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի 47
անդամ պետություններում: Դատարանը քննում է բազմաթիվ դիմումներ, որոնք վերաբերում են այլոց
կյանքի իրավունքին, խոշտանգումների արգելմանը, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքին,
ազատությանը և անձնական անձեռնմխելիությանը, արդար դատաքննության, անձնական և ընտանեկան
կյանքը հարգելուն, մտքի, խղճի և կրոնի ազատության, խոսքի ազատության, ինչպես նաև սեփականության
իրավունքին։
1998 թվականից ի վեր՝ դատարանը գործում է մշտական կարգով և անհատները կարող են
անմիջականորեն դիմել դատարան: ՄԻԵԴ դիմում ներկայացնելիս անհրաժեշտ է պահպանել բողոքի
ընդունման խստագույն կանոններ: Այն պահից սկսած, երբ առկա է Կոնվենցիայի ենթադրյալ խախտում,
անհրաժեշտ է իրականացնել բողոքի ընդունելիության կանոնների և բողոքարկման հաջողության
շանսերի ուսումնասիրությունը:
Եթե Ձեր բողոքը համապատսխանում է ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի չափանիշներին, ապա տվյալ
դեպքում համապատասխան դիմում կկազմվի և կներկայացվի ՄԻԵԴ-ի քարտուղարություն:
Հիմնավոր ռիսկի առկայության դեպքում, որը վերաբերում է ծանր և անդառնալի վնասի պատճառմանը,
Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնը նախատեսում է Կոնվենցիայի ցանկացած մասնակից
պետության նկատմամբ միջանկյալ ժամանակավոր միջոցներ կիրառելու հնարավորություն: Այս միջոցը
հնարավորություն է տալիս, օրինակ, կասեցնելու արտաքսումները կամ արտահանձնումները
(էքստրադիցիա)՝ ծանր և անդառնալի վնաս պատճառելու իրական ռիսկի առկայության դեպքում:
իրավական խնդիրը ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի չափանիշներին համապատասխան
ուսումնասիրելու համատեքստում` հիմնարար իրավունքների պաշտպանությունն ապահովելու
նպատակով:
