skip to Main Content

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Մտավոր սեփականությունը նպատակ ունի պաշտպանել Ձեր հեղինակային իրավունքները գյուտերի,
գրական և գեղարվեստական ստեղծագործությունների, ձևավորման, մոդելավորման, խորհրդանիշերի,
անունների, պատկերների և առևտրի ոլորտներում:

«AIRIAU AVOCAT» փաստաբանական գրասենյակը խորհրդատվություն և աջակցություն է տրամադրում
մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության բոլոր ընթացակարգերում, այդ թվում նաև
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության, ինչպես նաև Ֆրանսիայում գործող
Մտավոր սեփականության ազգային ինստիտուտի առջև:

«AIRIAU AVOCAT» փաստաբանական գրասենյակը պաշտպանում է Ձեզ այն մրցակիցներից, որոնք
խախտում են մտավոր սեփականության իրավունքի նորմերը: Գոյություն ունեն մի շարք իրավական
գործընթացներ, որոնք կապահովեն Ձեր իրավունքների պաշտպանությունը:

Օգտվե՛ք «AIRIAU AVOCAT» փաստաբանական գրասենյակի ծառայություններից` մանրամասն
խորհրդատվություն ստանալու համար: