skip to Main Content

ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Ցանկանում եք այցելել Ֆրանսիա՞: Օգտվե՛ք «AIRIAU AVOCAT» փաստաբանական գրասենյակի
ծառայություններից։ Մենք պատրա՛ստ ենք տրամադրելու լավագույն լուծումը՝ Ձեր անհատական
իրավիճակին համապատասխան։

Օտարերկրացիների իրավունքը և ապաստան հայցելու իրավունքը նախատեսում են մի շարք
ընթացակարգեր, որոնք պահանջում են կոնկրետ իրավիճակի մանրակրկիտ ուսումնասիրություն:

• Մարզպետարաններում (Préfecture) կացության իրավունք ստանալու համատեքստում անհրաժեշտ
վարչական ընթացակարգեր իրականացնելու համար անհրաժեշտ է փաստաբանի աջակցությունը։

Օրինակ, լիարժեք տեղեկատվություն է անհրաժեշտ այն հարցի մասին, թե ինչպիսի՞ թույլտվություն է
անհրաժեշտ Ֆրանսիայի տարածքում կացություն հաստատելու համար:

Եթե կացության թույլտվություն ստանալու դիմումը մերժվում է, ապա անհրաժեշտ է այն բողոքարկել
իրավասու վարչական դատարան: Խստագույն ժամկետների պահպանումը հրամայական է, եթե կացության
թույլտվության մերժման հայտը ուղեկցվում է Ֆրանսիայի տարածքը լքելու պարտավորությամբ:

Շտապե՛ք օգտվել «AIRIAU AVOCAT» փաստաբանական գրասենյակի մատուցած ծառայություններից։ Մենք
կօգնե՛նք Ձեզ մեր խորհուրդներով, ինչպես նաև կներկայացնենք Ձեր շահերը իրավասու դատարանների
առջև:

Վիզայի հայտ եք ներկայացրել Ֆրանսիայի դեսպանության հյուպատոսական բաժին, սակայն այն
մերժվե՞լ է:

Նման որոշումը ենթակա է բողոքարկման հյուպատոսական մարմնի առջև։ Այն հնարավոր է բողոքարկել
նաև Ֆրանսիայում մուտքի վիզայի մերժման մասին որոշումների դեմ բողոքարկման հանձնաժողով, և
վերջապես, Ֆրանսիայում գտնվող Նանտի վարչական դատարան: Հաջողության շանսեր գրանցելու
համար փաստաբանի աջակցությունը անհրաժեշտություն է:

• Ցանկանո՞ւմ եք ապաստան հայցել Ֆրանսիայում և ստանալ միջազգային պաշտպանություն:

Այս ընթացակարգը պահանջում է փաստաբանի խորհրդատվություն բոլոր վարույթների վերաբերյալ՝
փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության գրասենյակի կողմից
(OFPRA), իսկ անհրաժեշտության դեպքում՝ Ապաստանի իրավունքի Ազգային դատարանում (CNDA):
Փաստաբանի խորհրդատվությունը և աջակցությունը անհրաժեշտ է այն դեպքում, երբ ապաստան հայցող
անձի կարգավիճակը բխում է «Դուբլին» ընթացակարգից, որը կարգավորվում է Եվրոպական
Պառլամենտի և Եվրոպական Խորհրդի 2013 թվականի հունիսի 26-ի N 604/2013 կանոնակարգով
(ռեգլամենտ) և սահմանում իրավասու պետության պատասխանատվությունը՝ ապաստանի դիմումն
ուսումնասիրելու համատեքստում։
Այս դեպքում ցանկալի է բողոքարկել փոխանցող անդամ պետության արտահանձման (փոխանցման)
որոշումը, իսկ անհրաժեշտության դեպքում` ապաստան հայցող անձի կալանքի հետ կապված որոշումը:
Նյութական ընդունելության պայմանների տրամադրման խնդիրների առկայության դեպքում բողոքներ
կարելի է ներկայացնել նաև Ֆրանսիայի Ներգաղթի և ինտեգրացիայի ֆրանսիական գրասենյակի (OFII)
կողմից ընդունվող որոշումների դեմ:

• Անհետաձգելի դեպքերում և մասնավորապես, կալանավորման դեպքում, կարելի է բողոք ներկայացնել
Ազատության և կալանքի հարցերով իրավասու դատավորին` անձին կալանքից ազատելու համար: